Նորվեգացի ծայրահեղ աջ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը 2011 թվականին գնդակահարել էր 77 մարդու, տանուլ է տվել բանտում իր պահման պայմանների հարցով դատական գործը, հայտնում է AFP-ն։
Բրեյվիկը, չկարողանալով շփվել այլ բանտարկյալների հետ, ասել էր, որ երկարատև մեկուսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի «խոշտանգումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Բրեյվիկը Նորվեգիայի ժամանակակից պատմության ամենադաժան ահաբեկիչն է. 2011 թվականի հուլիսին նա ահաբեկչություններ է իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, ինչպես նաև Ուտոյա կղզում, որի հետևանքով զոհվել է 77 մարդ։ Դատարանը Բրեյվիկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ պատժաժամկետի հետագա երկարաձգման հնարավորությամբ։





























