Արենի բնակավայրում շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Ախտա խմելու ջրագիծը, ինչի հետևանքով այդ ջրագծից սնվող թաղամասերի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արենիի համայնքապետարանից:

«Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: