Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր, նոյեմբերի 6-ին Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը հանդես եկավ C խմբում: Երկամարտի 168 կգ (75+83) արդյունքով Յայլյանը գրավեց 25-րդ տեղը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ղազախստանցի Զուլֆիա Չինշանլոն - 227 կգ (97+130): Երկրորդ տեղը գրավեց թուրք Այլին Դասդելենը` 219 կգ (93+126): Եռյակը եզրափակեց չինացի Ջինգ Ջինը` 214 կգ (93+121): 

Նոյեմբերի 8-ին հանդես կգան 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը, նոյեմբերի 9-ին` 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, նոյեմբերի 10-ին` 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, նոյեմբերի 12-ին եւ 13-ին` +75 կգ քաշայիններ Նաիրա Հարությունյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, նոյեմբերի 13-ին` նաեւ +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: