ԱՄՆ-ում մի հավաքարար պնդում է, որ վիճակախաղով շահել է 254 մլն դոլար, բայց կորցրել է հաջողակ տոմսը, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: Ամերիկայում հայտնի վիճակախաղն անցկացվել է դեռ սեպտեմբերի 14-ին, բայց մինչ օրս ոչ ոք չի հայտնել ջեք փոթ շահելու մասին, որն այս անգամ ռեկորդային մեծ թիվ է կազմում:

Անհայտ շահողի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել այն ժամանակ, երբ խանութներից մեկի սեփականատիրուհին հայտնել է, որ իրենց խանութ է եկել տեղի հավաքարարը: Նա հայտարարել է, որ այդ խանութից գնել է շահող տոմսը, բայց հետո կորցրել է:

Հատկանշական է, որ այդ խանութը տեղի բնակչության շրջանում հայտնի է որպես շահող տոմսեր վաճառող խանութ: Խանութի պատին փակցված են հաջողակ տոմսերը, որոնք վաճառվել են այդ խանութից: Դրանիցի մեկով ժամանակին շահել են 1 մլն դոլար: