Մենք միշտ կհիշենք, որ հենց Հայրենական մեծ պատերազմի վետերաններն են ջախջախել նացիզմը, փրկել իր երկիրն ու ամբողջ աշխարհն այդ բարբարոսական ուժից: Այս մասին փետրվարի 21-ին Երևանում ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շերբակովը:
«Համաշխարհային այս հակամարտությունում ԽՍՀՄ բազմաթիվ ազգությունների զինվորներ կանգնած էին ուս ուսի։ Իհարկե, հաղթանակի հարցում իրենց ներդրումն ունեն նաև հայերը, որոնց հատուկ էր նվիրումը, սերը հայրենիքի և ազատության հանդեպ: Հայկական հողը տվել է զորահրամանատարների և ռազմածովային հրամանատարների մի գալակտիկա, այդ թվում՝ նավատորմի ծովակալ Իսակովը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Բաբաջանյանը, մարշալներ Բաղրամյանը և Խանֆերյանցը։ Վետերանների սխրանքը հիանալի օրինակ է բոլորի համար, ովքեր պաշտպանում են իրենց հայրենիքն արտաքին սպառնալիքներից»,- հավելել է Շչերբակովը։




























