ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, թե խոչընդոտվում են արևմտյան ներդրումները, քանի որ ինքը ռուսամետ է։
«Դե լավ, ուղղակի լուրջ չէ, ո՞նց է խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել, ո՞նց կարող եմ ես դա անել: Ո՞ւմ մոտ, ինձ մո՞տ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ շատ է հարգում լրագրողների աշխատանքը, բայց պետք է լրագրողներն էլ հարգեն իրենց աշխատանքը։
«Ձեր հարցերի մեջ ես պետք է հարգանք զգամ»,- ասաց փոխվարչապետը։





























