Ճապոնիայի կայսր Ակիհոտոն նոյեմբերի 7-ին բարձ ջերմությամբ հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է կայսերական պալատի վարչությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բժիշկները միապետի մոտ հայտնաբերել են բրոնխիտի նախանշաններ:

Ճապանիայի կայսը 77 տարեկան է: Վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով նա հարկադրված էր կրճատել իր աշխատանքային ժամանակացույցը: Այնուամենայնիվ, այս տարի միապետը իր կնոջ` Միտիկոյի հետ այցելել է երկրի այն շրջաններ, որոնք տուժել էին երկրաշարժից եւ ցունամիից, եւ հանդիպել տուժած ընտանիքների անդամների հետ: