Ամերիկյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի աշխարհում խոշորագույն ֆինանսական բուրգի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆֆին, հաղորդում է Daily Telegraph-ը:

Ֆիլմը կնկարահանվի «Ճշմարտությունը եւ նրա հետեւանքները. Կյանքը Մեդոֆֆի ընտանիքում» անվանումով գրքի մոտիվներով, որի հեղինակը լրագրողուհի Լորի Սանդելն է: Գրքի համահեղինակը Մեդոֆֆի որդին ` Էնդրյու Մեդոֆֆը, հաղորդում է bbc.co.uk-ը:

Կինոնկարի պրոդյուսերը հենց ինքը` Դե Նիրոն է եւ Ջեյն Ռոզեթալը: Մեդոֆֆի ֆինանսական բուրգը գոյություն է ունեցել շուրջ 20 տարի: 2008-ին Մեդոֆֆը կալանավորվել է շուրջ 65 մլրդ դոլարի մեքենայության մեղադրանքով: Դատարանը նրան դատապարտել է 150 տարվա ազատազրկման: