Հայ կոմունիստները նշել են Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության 94-րդ տարեդարձը: Նրանք ծաղիկներ են դրել Հայկական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Միասնիկյանի եւ Բաքվի կոմունայի ղեկավար, Լենինի մերձավոր համախոհ Ստեփան Շահումյանի շիրիմներին` Հայաստանի Կոմունիստական կուսակցության, Հայաստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության,  ինչպես նաեւ Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության անունից:

Իր ելույթում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը ընդգծել են Հոկտեմբերյան մեծ հեղափոխության ճակատագրական դերը:

Միջոցառմանը մասնակցել է 2 հարյուր մարդ, որտեղ մեծամասնություն են կազմել կոմունիստական գաղափարախոսության երիտասարդ հետեւորդները: