Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի Իսպանիայի, իսկ կանանց Հայաստանի հավաքականը` Հունաստանի հետ:

Տղամարդկանց մրցաշարում առաջատարների մասնակցությամբ տեղի կունենան նաեւ Ֆրանսիա - Բուլղարիա, Հունաստան - Ռումինիա, Ռուսաստան - Ադրբեջան, Գերմանիա - Իտալիա, Հոլանդիա - Լեհաստան հանդիպումները:

5-րդ տուրում 3,5:0,5 հաշվով Դանիային հաղթելուց հետո տղամարդկանց Հայաստանի հավաքականը 7 միավորով 6-րդ տեղում է: 7-ական միավոր ունեն նաեւ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան եւ Ռուսաստանը: Միանձնյա առաջատարը 9 միավոր վաստակած Բուլղարիան է: 8-ական միավոր ունեն Ադրբեջանը, Ֆրանսիան, Հունաստանն ու Ռումինիան:

5-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Սլովենիայի հետ եւ 6 միավորով բաժանում է 6-ից 11-րդ տեղը: Կենտրոնական մրամարտում Ռուսաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց վրացիներին եւ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 8-ական միավոր ունեն Լեհաստանը, Ուկրաինան ու Վրաստանը, չեխերը վաստակել են 7 միավոր: