Վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ջոտտո դի Բոնդոնեի որմնանկարներից մեկի վրա մասնագետները հայտնաբերել են հմտորեն թաքցված սատանայի պատկերը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով BBC-ն, սատանայի դեմքը հայտնաբերվել է Ասսիզի քաղաքի Սան-Ֆրանչեսկո եկեղեցու գմբեթի տակ, ամպերի նկարի մեջ: Փորձագետների խոսքով, հեռվից դեմքը տեսնելը գրեթե անհնար է:

Որմնանկարն արվել է 13-րդ դարում: Ավելի վաղ համարվում էր, որ առաջին նկարիչը, ով ամպերի միջոցով թաքցված պատկեր է կերտել, 15-րդ դարում ապրած Անդրեա Մանտենյան է: