Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Փարիզում, որտեղ կքննարկեն Ուկրաինային և Մոլդովային օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտգործնախարարության աղբյուրին:
Հաղորդվում է, որ օրակարգում կլինի նաև «Արևելյան Եվրոպայի երկրներին, հատկապես՝ Մոլդովային սպառնացող ռուսական ենթադրյալ վտանգի հարցը»։
Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կոչ էր արել Եվրամիությանը Ուկրաինային օգնելով չմոռանալ նաև Մոլդովայի մասին:
«Մոլդովան գտնվում է շատ անկայուն իրավիճակում, գտնվում է իրադարձությունների կենտրոնում և համարվում է փոքր երկիր, այդ պատճառով մենք պետք է նաև հիշենք նրա մասին, երբ օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային»,- ասել է էստոնական կառավարության ղեկավարը:





























