Մահացել է ամերիկացի նշանավոր բռնցքամարտիկ,  գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Ջո Ֆրեյզերը, հայտնում է  AP-ը:

Հիշեցնենք, մի քանի շաբաթ առաջ նրա մոտ լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել: Բռնցքամարտիկի մենեջեր Լելի Վուլֆը հայտնել է, որ Ֆրեյզերը հոկտեմբերի սկզբից հիվանդանոցում էր, իսկ անցած շաբաթ տեղափոխվել էր հոսպիս, գրում է Газета.ru-ն: Բռնցքամարտիկը վախճանվել է 68 տարեկան հասակում:

Նշենք, 1964թ. Ֆրեյզերը օլիմպիական չեմպիոն է դարձել: Նա պատմության մեջ առաջին բռնցքամարտիկն էր, ում հաջողվել էր հաղթել լեգենդար Մուհամեդ Ալիին: Դա կատարվել է 1971 թվականին: