Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մասին իր բոլոր՝ այդ թվում Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու աղմկահարույց հայտարարությունները մանրակրկիտ մտածված են եղել: Այդ մասին հայտնում է AFP-ն:

«Սրանք բավականն լուրջ հարցեր են: Յուրաքանչյուր բառ, որը ես ասում եմ այդ հարցի շուրջ, չափված, մտածված և հավասարակշռված է»,- հայտել է լրագրողներին Մակրոնը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից: