Անցած տարվա հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացված ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30 հազար 200-ը։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով մինչ օրս 30228 մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 71 հազար 377 պաղեստինցի։

Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ նախարարության, անկլավի տարբեր շրջաններում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է 193 մարդ, վիրավորվել՝ 920-ը