Ուկրաինայում կոնֆլիկտից կարելի էր խուսափել, եթե ԱՄՆ նախագահը լիներ Դոնալդ Թրամփը, այդ պատճառով նրա հետ են կապված իրավիճակի կարգավորման հույսերը: Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Ես լիովին վստահ եմ, որ եթե Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ԱՄՆ նախագահը լիներ Թրամփը, ապա այն տեղի չէր ունենա: Ես լիովին վստահ եմ դրանում: Այդ պատճառով էլ, եթե Թրամփը նորից նախագահ դառնա, ապա նա կարող է կանգնեցնել այդ պատերազմը», - հայտարարել է հունգարական կառավարության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու շանսերը կապում է հենց Թրամփի հետ: Նրա խոսքով՝ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «Ուկրաինայում խաղաղության հասնելու նախապայման է»:
Օրբանը նախկինում ևս ոչ մեկ անգամ ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի մասնակցությամբ, որը մինչև վերջերս ամենամեծ ռազմական և ֆինանսական օգնությունն էր ցուցաբերում Կիևին։





























