Հարավային Կորեայի կառավարությունը 30 տարվա մեջ առաջին անգամ մտադիր է փոփոխություններ կատարել Կորեական թերակղզու միավորման հայեցակարգում՝ ներառելով դրանում «լիբերալ ժողովրդավարության» հիման վրա վերամիավորման դրույթը։ Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ նորացված հայեցակարգն անհրաժեշտ է, որպեսզի այն ավելի լավ համապատասխանի ԿԺԴՀ-ի՝ «լիբերալ ժողովրդավարության վրա հիմնված միավորման» կառավարության տեսլականին։
«70 տարվա տարանջատման ընթացքում հարավն ու հյուսիսը տարբեր արդյունքների են հասել, այս փաստը հստակ ցույց է տալիս, թե որ ճանապարհն է բոլորի համար ճիշտ և ցանկալի»,- հավելել է պաշտոնյան։
Նորացված ռազմավարությունը պայմանականորեն նախատեսվում է ներկայացնել օգոստոսի 15-ին՝ գործող ռազմավարության 30-ամյակի կապակցությամբ։





























