Տեսուչները, որոնք անսպասելի ստուգումների նպատակով այցելել են Մեքսիկայի Ակապուլկո քաղաքի բանտ, այնտեղ հայտնաբերել են 12 մարմնավաճառ, 2 պարկ մարիխուանա, հարյուրավոր պլազմային հեռուստացույցներ եւ այդքան էլ կռվի համար նախատեսված աքլորներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տեսուչները հանդիպել են նաեւ 6 կին բանտարկյալների, ովքեր ապրում են տղամարդկանց համար նախատեսված հարկաբաժնում եւ երկու սիրամարգ:
Սկանդալային փաստերն ի հայտ են եկել, երբ հարյուրավոր իրավապահներ պատրաստվում էին տեղի բանտարկյալներին տեղափոխել ավելի խիստ ռեժիմի բանտ:



























