NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Գառնիի տաճար եւ Գեղարդի վանք այցելած Ալեքս Ռոբերտսոն Թեքսթորնի հոդվածը` հրապարակված «Gadling» կայքում:

Երեւանից կարելի է այցելել երկու տեսարաժան վայրեր, որոնք ուշագրավ են եւ արժանի են այցելության: Դրանք են Գառնիի հեթանոսական տաճարը եւ Գեղարդի վանական համալիրը: Երեւանից ավտոմեքենայով հասնելու համար մեկ ժամից էլ քիչ է պահանջվում: Երկու տեսարժան վայրերն էլ բաց են այցելության համար եւ լայն հետաքրքրություն են ներկայացնում այցելուների համար:

Գառնիի տաճարն այնքան հին է, որը նախորդում է Հայաստանի քրիստոնեացմանը: Առաջին դարի տաճարը նվիրված է եղել արեւի աստված Հելիոսին: Ժամանակակից առաջին պեղումներն այստեղ կատարվել են 20-րդ դարի սկզբում: Վերականգնված տաճարի դիրքը եւս զարմանալի է. այն գտնվում է ժայռի վրա:

Մի կողմում հռոմեական բաղնիքն է, որը լավ պահպանվել է: Բաղնիքի բարձունքից գեղեցիկ տեսարան է բացվում ամբողջ տաճարի ուղղությամբ:

Համալիրի մուտքի մոտ կա հուշանվերների խանութ, նաեւ բազմաթիվ մարդիկ տարբեր ապրանքներ են վաճառում: Առավել հետաքրքիր են ավանդական երաժշտության ձայնասկավառակները եւ պաստեղները (թթու լավաշ), որոնք հանդիպում են նաեւ Վրաստանում:

Գեղարդի վանքը Գառնիից մոտ հինգ մղոն հեռավորության վրա է: Այս վայրն իր մի քանի եկեղեցիներով եւ մատուռներով մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մատուռներից մի քանիսը հենց ժայռի մեջ են: Մինչեւ վանական համալիր ավտոկանգառից կարելի է բարձրանալ միայն ոտքով:

Գլխավոր եկեղեցին ու խորանը կառուցվել են 13-րդ դարում: Խորանի բաց առաստաղն ու արեւի լույսի հոսքը տպավորիչ են:

Սակայն համալիրի ամենաուշագրավ մասը ժայռի մեջ փորված մատուռներն են: Դրանցից մեկում կա աղբյուր, որի ջուրը համարվում է սրբազան: Շատ հայեր այցելում են Գեղարդի վանք այդ ջրով ցայվելու համար: