Մոսկվայում կյանքի 67-րդ տարում վախճանվել է կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Մովսեսյանը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինը:

Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. Խարկովում, դերասանների ընտանիքում: 1964թ. նա ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը` ակորդեոնի դասարանը:

Կոմպոզիտորի ամենահայտնի երգերն են Վախթանգ Կիկաբիձեի կատարած «Իմ տարիներն իմ հարստությունն են» եւ Աննա Գերմանի կատարմամբ «Բերյոզա» երգը: Գեորգի Մովսեսյանն աշխատել է Ռոբերտ Ռոժդենստվենսկիի եւ Միխայիլ Տանիչի հետ, գրել «Անքնություն», «Վարորդի մոնոլոգ», «Բարի գալուստ Մոսկվա, Օլիմպիադա» երգերը:

2001թ. նա արժանացել էր ժողովրդական արտիստի կոչման: 1995թ. արժանացել էր արվեստի վաստակավոր գործչի կոչման: