Ֆրանսիայի հակահետախուզության աշխատակիցները ձերբակալել են երեք դեռահասների, որոնք կասկածվում են Բելգիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ «15-ից 17 տարեկան երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայի երեք քաղաքներում»։ Ըստ ուժայինների՝ երիտասարդները «ահաբեկչություն էին նախապատրաստում Բրյուսելի համերգասրահներից մեկում»։
Ինչպես նշել է AFP-ն, ձերբակալվածները «հակված են արմատական իսլամիզմի գաղափարներին»։





























