Բրիտանիայի արքայազն Հարրին իր սանձարձակ վարքով գրավել է ԱՄՆ-ի Գիլա-Բենդ քաղաքի բնակիչների ուշադրությունը, որը գտնվում է ավիաընկերության մոտակայքում: Այդտեղ արքայազնը վարժանքներ է կատարում:
Ինչպես երևում է, օդաչու արքայազնը օգտագործում է առիթը եւ սեթեւեթում տեղի սպասուհիների հետ «օդաչուի վարպետության կատարելագործման» ընթացքում: Գիլա-Բենդ ամերիկյան քաղաքի քաղաքապետը արդեն հայտնել է արքայազնին, որ անցանկալի է նրա շփումը քաղաքի երիտասարդ աղջիկների հետ, գրում է The Daily Telegrapհ թերթը:
Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի կապիտանի կոչում ունեցող արքայազն Հարրին վերոնշյալ ավիաբազա է ժամանել նոյեմբերի 3-ին: Այնտեղ պայմանները նմանեցված են Աֆղանսատանում ստեղծված իրադրությանը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ արաքայազնի հետ վարվելու են այնպես, ինչպես մյուս կուրսանտների հետ:




























