Թուրքիա այցելած զբոսաշրջիկները դուրս գալով իրենց «Ամեն ինչ ներառյալ» համակարգով աշխատող հյուրանոցներից, բախվում են թանկ գների: Ըստ թուրքական «Haberturk» կայքէջի, դրա պատճառն այն է, որ օրինակ Անթալիայի կամ Կոնիայի պես տուրիստական շրջաններում, փոքր առեւտրի կետեր ունեցողները ցանկանում են կարճ ժանակահատվածում մեծ շահույթներ ստանալ: Արդյունքում, զբոսաշրջիկները բողոքում են, որ ապրանքը տեղացիներին մի գնով են վաճառում, իսկ արտասահմանցիներին համարյա կրկնակի թանկ են վաճառում:

Նույնիսկ պատահում են դեպքեր, երբ խանութում տարբեր աշխատակիցները նույն ապրանքի համար տարբեր գին են ասում: Սակայն նման իրավիճակները չեն հանդիպում մեծ առեւտրի կենտրոններում, ուստի շատ տուրօպերատորներ նախընտրում են իրենց տուրիստներին խմբերով տանել խոշոր առեւտրի կենտրոններ:

Մասնավորապես, Անթալիայի 4 աստղանի հյուրանոցներից մեկում հանգստացող գերմանացի զույգը, նշելով, որ շատ գոհ է հյուրանոցի սպասարկումից ու գներից, հավելել է, որ դուրս գալով քաղաք, իրենք նկատում են, որ տուրիստներին ապրանքներն ու ծառայությունները առաջարկում են կրկնակի թանկ գնով: Նրանց խոսքերով, եթե Գերմանիայում նման դեպք լիներ, դա մեծ հետեւանքներ կունենար: