Բրիտանական News of the World պարբերականը, որը փակվել է չորս ամիս առաջ գաղտնալսումներ իրականացնելու համար, պահել է նաեւ մասնավոր խուզարկու, ով հետեւում էր հայտնիների կյանքին: Այդ մասին BBC-ին հայտնել է հենց ինքը խուզարկուն` Դերեք Ուեբը, ով երկար տարիների ընթացքում կատարել է այդ առաջադրանքները:
Նա հայտնել է, որ իրեն կարող էին զանգահարել օրվա ցանկացած ժամի, եւ իր պարտականությունների մեջ էր մտնում արձանագրել, թե ում հետ էին հանդիպում հայտնիները, երբ, ինչ ավտոմեքենայով, ինչ հագուստով եւ այլն:
Հայտնիների շարքում են եղել Բրիտանիայի արքայազն Ուիլիամը, 2001-2007 թվերին երկրի գլխավոր դատախազ Պիտեր Գոլդսմիթը, Հարիի նախկին ընկերուհի Չելսի Դեւին եւ այլոք:
Ուեբը նշում է, որ այդ հրապարակումները կործանել են շատերի կյանքը, սակայն եթե նա դա չաներ, ապա կաներ մեկ ուրիշը:
Նշենք, որ News of the World պարբերականը փակվել է հուլիսին` գաղտնալսումներ իրականացնելու համար http://news.am/arm/news/67268.html, իսկ գլխավոր խմբագիրը գտնվում է կալանքի տակ:




























