ԱՄՆ Ալաբամա նահանգի ամենախոշոր`Ջեֆերսոնի շրջանը հայտարարել է սնանկության մասին:
Շրջանը վարկատուներից, հիմնականում` Ուոլ սթրիթի ֆինանսական կորպորացիաներից եւ բանկերից 4,1 մլրդ դոլար է փոխառել, հաղորդում է Associated Press-ը: Սնանկության մասին հայտարարելիս պարտքը մարելու համար պակասել է 140 մլն դոլար:Սա ԱՄՆ-ում ընթացիկ տարվա ընթացքում տարածքային սնանկացման առաջին դեպքը չէ, հայտնում է РБК-ն: Հոկտեմբերին սնանկության մասին հայտարարել էր Փենսիլվանիա նահանգի մայրաքաղաք Հարիսբերգը, որի իշխանությունները չէին կարողացել մարել շուրջ 300 մլն դոլար պարտքը:
ԱՄՆ օրենքներով` ցանկացած սնանկ հայտարարված վարչական միավոր իսկույն ազատվում է պարտքի բեռից:




























