Թերթը գրում է, որ դեռ հուլիսին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանում սեպտեմբերին կբացվի հայ բարերարների ճեմուղի: 

«Այն ստեղծվելու է Հանրապետության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանի շրջակայքը գտնվող այգու տարածքում: Նախատեսվում է ճեմուղում տեղադրել Ալեքսանդր Մանթաշյանի, Միքայել Արամյանցի, Պողոս Նուբարի, Գալուստ Կյուլպենկյանի, Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան եղբայրների եւ Ալեք Մանուկյանի արձանները: Սեպտեմբերն անցավ, սակայն ճեմուղին այդպես էլ չբացվեց: Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Անահիտ Անդրեասյանը «Երկիր»-ին տեղեկացրեց, որ ճեմուղին մինչեւ տարեվերջ կբացվի: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ճեմուղու բացումը ձգձգվում է, քանի որ արձաններից մեկը տեղափոխման ժամանակ ընկել եւ վնասվել է: Իսկ, ահա, Անդրեասյանն ընդամենը նշեց, որ պատճառը տեխնիկական որոշ խնդիրներն են»,- գրում է «Երկիր»-ը: