Ամերիկացի կոմիկ Էդի Մերֆին, ի նշան համաձայնության ռեժիսեր Բրեթեն Ռաթների, հրաժարվել է բաժանել «Օսկար»-ի արձանիկները:

Ինքը` Ռաթներն եղել է արարողության պրոդյուսերը, որը տեղի կունենա Լոս Անջելեսում 2012 թվականի փետրվարի 26-ին, սակայն նա հեռացել է աշխատանքից սկանդալի պատճառով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով լրագրողների հարցերին «Ինչպես գողանալ երկնաքերը» կրիմինալ կոմեդիայի շնորհանդեսին նվիրված միջոցառման ժամանակ` Ռաթներն ասել է, որ ֆիլմերի նկարահանման ժամանակ նա ֆիլմերի առանձին դրվագների փորձ չի անում, քանի որ «փորձը համասեռամոլների համար է»: Տվյալ մեկնաբանության պատճառով սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող մի շարք կազմակերպություններ հանդես են եկել բուռն քննադատությամբ, եւ հասել պորդյուսերի հրաժարականին, գրում է AFP:

Մինչդեռ Associated Press-ը հայտնում է, որ «Օսկար» կինոմրցանակաբաշխության 84-րդ արարողության պրոդյուսերն է լինելու Բրայան Գրեյզերը: Իսկ թե ով է վարելու շոուն դեռեւս հատնի չէ: