Իսրայելի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Մոշե Կացավի նկատմամբ կայացված ստորին ատյանի դատավճիռը, հաղորդում է «Հաարեց» թերթը:

Գերագույն դատարանի անդամները մերժել են պաշտպանական կողմի փաստարկները: Մասնավորապես, դատարանը հրաժարվել է ի գիտություն ընդունել, որ բռնաբարության զոհը նախընտրել է իր բողոքը ներկայացնել մի քանի տարի անց: Դատարանը նաեւ ուշադրության ոչ արժանի  համարել փաստարկը, որ Կացավը եւ նրան բռնաբարության մեջ մեղադրող կինը «ռոմանտիկ հարաբերությունների» մեջ են եղել, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Մոշե Կացավը մեղավոր է ճանաչվել իր ենթակաների երկու բռնաբարությունների, սեռական ոտնձգությունների, անվայել վարքի եւ քննությանը խոչընդոտելու մեջ: Այդուհանդերձ, Իսրայելի նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում: