Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը կարծում է, որ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատու է «Խորասանի Իսլամական պետությունը», որը ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության ճյուղն է:
«Ելնելով այն ամենից, ինչ հայտնի է ներկա պահին, կարելի է ենթադրել, որ «Խորասանի Իսլամական պետությունն» է պատասխանատու Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած մահաբեր ահաբեկչության համար, - ասել է Ֆեզերը Sueddeutsche Zeitung թերթին։- Իսլամիստական ահաբեկչության վտանգը սուր է մնում», - զգուշացրել է նա:
Ֆեզերը ցավակցություն է հայտնել «Crocus City Hall»-ի ահաբեկչության ժամանակ զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Այս հարձակումը, ինչպես և վերջերս Իրանի Քերման քաղաքում ռումբի պայթյունը, ցույց են տալիս, թե որքան լրջորեն պետք է վերաբերվել իսլամիստական ահաբեկչությունից բխող գլոբալ սպառնալիքին», - նշել է ՆԳՆ ղեկավարը։




























