Հունաստանի կոալիցիոն կառավարությունը կգլխավորի Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադիմոսը, հաղորդում է «Ֆրանս Պրեսս»-ը:

Հիշեցնենք, որ Հունաստանի քաղաքական ուժերի նախագահները, մասնավորապես, իշխող ձախ-կենտրոնամետ ՊԱՍՈԿ եւ հիմնական ընդդիմադիր աջ-կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցություններն արդեն մի քանի օր չէին կարողանում համաձայնության գալ նոր կոալիցիոն կառավարության կազմի եւ նրա ղեկավարի ընտրության հարցում:

Նոյեմբերի 9-ի երեկոյան, Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին, թեեւ նրա հեռանալու մասին հայտնի էր դեռ նոյեմբերի 7-ից:

Փետրվարի 19-ին, երկրում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: