Բելգիական Aqua planning SA ընկերությունը ծրագրում է Հայաստանում ընդլայնել խեցգետինների արտադրությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության հիմնադիր եւ տնօրեն Պատրիկ Տրուլեմանսը: Ընկերությունը հանդիսանում է հայկական «Դիմիտրի» ԲԲԸ-ի հիմնադիրն ու հիմնական ներդրողներից մեկը, որը հիմնվել է 2004-ին եւ զբաղվում է կենդանի խեցգետինների եւ ձկների արտադրությամբ:
«Մենք խեցգետիններ ենք գնում Հայաստանից եւ տեղափոխում Բելգիա: Հիմնական դժվարությունը կապված է հաշվարկների հետ. Հայաստանից ուղիղ չվերթների, ինչպես նաեւ Երեւան-Ամստերդամ չվերթի բացակայության պատճառով, մենք ստիպված ենք տրանզիտով թռչել, իսկ կենդանիների տեղափոխման համար դա հավելյալ խնդիրներ է առաջացնում»,-պարզաբանել է բելգիացի գործարարը: Նրա խոսքով, 2011-ի արդյունքներով, ընկերությունը նախատեսում է Հայաստանում գնել մոտ 2 հարյուր կենդանի խեցգետին: Դիտարկվում է նաեւ եփած խեցգետինների արտահանման հնարավորությունը:
«Դիմիտրի» ԲԲԸ-ն թույլտվություն ունի խեցգիտիններ արտահանել ԵՄ-ի տարածքում:




























