Հայաստանում վարորդները չգիտեն, թե ինչ է վարորդական կարգապահությունը, ուստի պատրաստվել է նոր տեսախցիկների տեղադրման ծրագիր։ Դրա մասին Ազգային ժողովում մարտի 25-ին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026)՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունավետության հաշվետվության քննարկման ժամանակ:
ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ծրագիրն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից։
«Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում բոլոր մայրուղիներում կտեղադրվեն նոր, ժամանակակից տեսախցիկներ։ Կներդրվի նոր համակարգ»,- ասել է Ղազարյանը:
Նախարարը նշել է, որ արագության հսկողությունը կիրականացվի ոչ թե կոնկրետ մեկ վայրում, այլ ճանապարհի որոշակի հատվածում։ Այսպիսով, մարդկանց կստիպեն պահպանել թույլատրելի արագությունը, այլ ոչ թե ուղղակի դանդաղեցնել արագությունը տեսախցիկի առաջ։
Վահե Ղազարյանը շեշտել է, որ գերատեսչությունը ցանկություն ունի թարմացնելու Երևանի տարբեր խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։ Դրանք, մասնավորապես, նախատեսվում է օգտագործել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։





























