EDP Renewables-ը գործարկել է մինչ օրս Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը, հայտնում է Naked-Science-ը։

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մոտակայքում առաջացել է Cerca կոչվող էներգետիկ ենթակառուցվածքային նախագիծը։

Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով։ Դրա հզորությունը 202 մեգավատ է, կայանն ի վիճակի է էլեկտրաէներգիա ապահովել մոտավորապես 100 հազար տնային տնտեսությունների։