Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ օրերս ԱԺ դեռեւս նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որոնք ծնունդով Արարատի մարզից են, հանդիպել են իրենց մարզի գյուղապետերի հետ: Չի բացառվում, որ պատճառը պաշտոնական է եղել` Հայաստանի ՏԻՄ 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, բայց ներկաներն այլ տպավորություն են ստացել:

«Նրանք գյուղապետերին փորձել են ցույց տալ, որ իրենց պաշտոնանկություններից հետո դիրքերն ամենեւին էլ չեն սասանվել, որ իշխանության ներսում չկա որեւէ խնդիր կամ ճգնաժամ»,- գրել է թերթը: Արարատի ներկայիս մարզպետ Էդիկ Բարսեղյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց այդ հանդիպման փաստը` ասելով, որ իրեն դա հայտնի չէ: