Թերթի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Սրման Մկրտումյանի անունը ընդգրկված է ՀՀ իշխանությունների «գովազդային պաշտոնանկությունների» ցանկում եւ դառնալու է Սերժ Սարգսյանի առաջիկա քավության նոխազներից մեկը:
«Այս պաշտոնանկությունը իշխանական քարոզչությունը ներկայացնելու է կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում, որը հասունացնելու համար իշխանական օղակներին, այդ թվում` ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, հրահանգվել է հակամարտության մեջ մտնել Մկրտումյանի հետ:Այդ դեպքում, Սերժ Սարգսյանը նրանից հրաժարականի դիմում պահանջելու հիմնավորված պատճառ կունենա»,- գրել է թերթը եւ հավելել, որ Մկրտումյանը իմացել է վերահաս վտանգի մասին, եւ դա է պատճառը. որ չի արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին, նույնիսկ անձնական վիրավորանքներին: «Մասնավոր զրույցներում Մկրտումյանն ասում է, որ չի պատրաստվում պատասխանել իր հասցեին հնչած եւ հնչող հայտարարություններին, քանի որ չի ցանկանում, որ իրենով նախընտրական քարոզարշավ իրականացնեն»,- եզրափակել է թերթը:




























