Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է այս տարվա իր  գործունեության 10 ամիսների արդյունքները. ըստ այդմ, բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է  11 մլրդ դրամի սահմանագիծը:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցվել է 72.318 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի 64.217-ի դիմաց. աճը կազմել է 12 տոկոս։

Բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը, նախորդ տարվա համեմատ աճել է 18 տոկոսով: