Չինաստանի կապերը արեւմտյան քաղաքակրթության հետ վաղուց քննարկման թեմա են: 26-ամյա հայ ռեժիսորի վավերագրական ֆիլմը նոր տեսլական է առաջարկում: Կդառնա արդյո՞ք այն սենսացիա:

«Հայաստան. Մեծ չինական ուղեւորությունը» նոր վավերագրական ֆիլմ է, որը խոստանում է ներկայացնել նախկինում անհայտ պատմական գտածոներ:

Ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինին «Radio86»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ֆիլմում փորձել է շատ հարցերի պատասխանները տալ` հիմնվելով հնագիտական փաստերի վրա:  Ֆիլմը օգտագործում է երեք փուլեր` ուսումնասիրելու հայ-չինական հարաբերությունների պատմությունը` սկսած անտիկ ժամանակներից եւ միջնադարից, վերջացնելով ժամանակակից աշխարհով:

Ժամանակակից հնագիտական հետազոտությունները վկայում են, որ Չինաստանն ու Հայաստանը շփումներ են ունեցել դեռ Ք.Ա. 2-րդ դարում: չինաստանում հին հայկական դրամներ են հայտնաբերվել, իսկ հայկական զարդանախշերի վրա` չինական վիշապներ:

Օրինակ, նշվում է, որ հայկական տգարազաը յուրօրինակ անցաթուղթ էր արեւելյան առեւտրային ուղեւորությունների ժամանակ: «Եվրոպացիները հայկական տարազ էին հագնում` Չինաստանը տեսնելու համար»,- ասել ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմը թողարկվելու է 2012թ.: