Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 10-ին, կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ օտարերկրյա քաղաքացուն Ստրոնցիում տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին, ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի (Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը եւ իրացնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը:




























