Հունաստանում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 13-ական միավոր վաստակած Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականները:
Առաջին համարների` Նայդիչի եւ Արոնյանի պարտիան ավարտվեց 11-րդ քայլում ոչ ոքի:
Արկադի Նայդիչ (2712) - Լեւոն Արոնյան (2802) – 0,5:0,5
Սերգեյ Մովսիսյան (2710) - Գեորգ Մեյեր (2659)
Դանել Ֆրիդման (2661) - Վլադիմիր Հակոբյան (2681)
Գաբրիել Սարգսյան (2671) - Յան Գուստաֆսոն (2633)
Մրցանակային տեղերի համար պայքարում են նաեւ Ադրբեջան (12 միավոր) - Ռումինիա (11), Հունգարիա (11) - Բուլղարիա (12), Սլովենիա (10) - Ռուսաստան (11) զույգերը:
Շախմատային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը Եվրոպայի չեմպիոն եղել է մեկ անգամ` 1999 թվականին:




























