Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտնել է, որ չի փորձի հասնել արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման տեղական ընտրություններում տարած հաղթանակից հետ, որոնք տեղի են ունեցել մարտի 31-ին։
«Ատահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը, եթե այն լինի, նորից ընդունելու է ժողովուրդը։ Ես արտահերթ ընտրությունների անցկացման կոչ չեմ անում»,- ասել է քաղաքական գործիչը Sözcü թերթի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Թուրքիայում ամենահին քաղաքական կուսակցությանը մարտի 31-ի ընտրություններում «հաջողվել է ստեղծել միություն ընտրազանգվածի հետ»։ «Ընտրողները մտածում էին իրենց եւ իրենց երկրի մասին քվեատուփերի մոտ։ Երբ պետությունը եւ ազգը մրցակցում են, միշտ հաղթում է ազգը»,- նշել է Օզելը։
ԺՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 37,76 տոկոսը, նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ 35,48՝ առաջին անգամ պարտություն կրելով (2002թ. իշխանությունում գտնվելուց հետո)։ Ընդդիմությունը պահպանել է նաեւ դիրքերը խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում՝ 2019թ. տեղական ընտրություններում տարած հաղթանակից հետո։





























