Հոլիվուդյան աստղ Ժան-Կլոդ Վան Դամը մտադիր է Գրոզնիում մենամարտ ունենալ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Սամրաք Քամսինգի հետ:

Ինքը` դերասանը, հայտնել է, որ Չեչնիայի է եկել, որպեսզի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ քննարկի Գրոզնիում մենամարտի անցկացման հնարավորությունը, գրում է «Գազետա.ռուն»:

Չեչենական հեռուստաալիքին տված հարցազրույցում Վան Դամը հայտնել է, որ դա ցանկանում է անել այսպես. «Ռամզան-Վան Դամ»: Թեեւ դերասանը խոստովանել է, որ Գրոզնիից բացի, քննարկվում են նաեւ մենամարտի անցկացման այլ հավանական վայրեր, այդ թվում Մոսկվան:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանը Չեչնիա է եկել նոյեմբերի 8-ին, որտեղ ճաշել է Ռամզան Քադիրովի հետ եւ ներկայացում դիտել: