2011 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանը ներմուծել է 19 հազ. մարդատար ավտոմեքենա` 7 հազարով ավելի, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում: Ավտոմեքենաների ներկրումը Հայաստանի ներմուծման կառուցվածքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը` զիջելով միայն էներգակիրներին` գազին եւ նավթամթերքին:

Ընդհանուր առմամբ` 2011 թ. Հայաստանը ներկրել է 161 մլն դոլարի մեքենաներ, կամ յուրաքանչյուր մեքենայի մաքսային արժեքը կազմել է մոտ 8500 դոլար:

2010 թ. 9 ամսում Հայաստանը ավտոմեքենաների ներմուծման վրա ծախսել էր 111 մլն դոլար, իսկ յուրաքանչյուր մեքենայի մաքսայի արժեքը 9250 դոլար էր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. տեղի է ունեցել ներկրված ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման կանոնների խստացում, պետք է ենթադրել, որ կտրուկ ավելացել են հին մեքենաների ներկրման ծավալները: