Թերթը գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, երեկվա դրությամբ, դեռ որեւե պաշտոնի նշանակված չէր:

Կարապետյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 28-ին, եւ պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել: Խոսվում էր, որ նա բարձր պաշտոն է զբաղեցնելու Մոսկվայում: Ռուսական մամուլն էլ հրաժարականից մեկ օր հետո գրեց, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դառնալու է ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալ:

Երեկ սակայն , «Գազպրոմի» կայքում Կարեն Կարապետյանի նշանակման մասին ոչինչ նշված չէր: Ընկերության հեռախոսահամարներն էլ լռում էին: Իրազեկ աղբյուրները հայտնում են , որ նշանակումը դեռ չի եղել , ընդ որում` հավելելով, որ Կարապետյանը Միլլերի տեղակալ չի նշանակվելու: Այս ընթացքում, ի դեպ, կարծիքներ են հնչել , որ Կարապետյանը որեւէ պաշտոնի չի նշանակվելու: Երեւանի նախկին քաղաքապետի մերձավորները, սակայն, պնդում են , որ նշանակումը կլինի առաջիկա ամսվա ընթացքում: Կամ էլ` հը-ը: