Իտալացի ջազային երգչուհի Դանիել Դ'Էրկոլեին Մանհեթանում մահացու վրաերթի են ենթարկել:
Ըստ Reuters -ի, կինը Բրոդվեյը հատելիս է եղել 106-րդ փողոցի շրջակայքում, որտեղ երթեւեկելի մասը տասը գոտու է բաժանված: Դ'Էրկոլեն հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունում հայտնում են, որ վարորդի գործողություններում հանցավոր միտում չի եղել, եւ նրա հանդեպ մեղադրանք, ամենայն հավանականությամբ, չի ներկայացվի:
Դ'Էրկոլեն վերջերս իր առաջին ալբոմն էր թողարկել `«The Peacocks»: 2011թ. հոկտեմբերին նա Նյու Յորքում մի քանի համերգ է ունեցել:


























