Թերթը գրում է, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնապահ Աշոտ Սնջոյանը (Եզդի Աշոտ), որը օգոստոսի 15-ին «Հարսանաքար»  ռեստորանում  հրազենային վնասվածք էր հասցրել Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից երկուսին, պատասախանատվության չի ենթարկվի:

Պատասխանատվության չեն ենթարկվի նաեւ Սաշիկ Սարգսյանի թիկնապահները, որովհետեւ փաստի առթիվ հարուցված քրգործը նոյեմբերի 3-ին կարճվել է կողմերի հաշտվելու հիմքով: Ի սկզբանե քրգործ էր հարուցվել ծիծաղելի հոդվածով, եւ Սնջոյանին նույնքան ծիծաղելի մեղադրանք էր առաջադրվել` անզգուշաբար առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այսպիսի մեղադրանք առաջադրում են պատահաբար մեկի ոտքին շվելլեր գցածին: Իսկ միջադեպի հետեւանքները ենթադրում էին, որ կողմերից որեւէ մեկը քրեական պատասխանատվության կենթարկվի: