Հայաստանի տարածքում նոյեմբերի 12-ի ժամը 10-ի դրությամբ դեռ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս անանցանելի է Սելիմի լեռնանցքը, ուր իրականացվում են մաքրման աշխատանքներ «Վայոց ձորի Ճանշին» ՍՊԸ-ի կողմից:

Առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի է դարձել նաեւ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածի ավտոճանապարհը: