Նոյեմբերի 11-ին, ժամը 21-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում Opel մակնիշի ՏՏ 1193 համարանիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ առաջնամասով կախվել ձորը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մարզային փրկարար վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ ավտոճանապարհի նույն հատվածում եւս հինգ ավտոմեքենա դուրս են եկել երթեւեկելի մասից: Ա.Սողոմոնյանին պատկանող Opel-ը եւ հինգ մեքենաները փրկարարների օգնությամբ դուրս են բերվել երթեւեկելի մաս:
Վերադարձի ճանապարհին` 53-րդ կմ-ում փրկարարները նկատել են մերկասառույցի եւ տեղացած ձայն հետեւանքով առաջացած խցանում, որում հայտնվել են 16 տրանսպորտային միջոցներ: Նոյեմբերի 12-ի, ժամը 2:50-ի դրությամբ փրկարարների, «Վայքի ՃՇՇ»-ի եւ ճանապարհային ոստիկանության համատեղ ուժերով երթեւեկությունը վերականգնվել է:



























