Օրերս ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ու ՎՏԲ-Հայաստան բանկի միջեւ կնքվել է գույքի ապահովագրության գլխավոր պայմանագիր, որով ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են օգտվել ապահովագրական նոր պրոդուկտից, որը կոչվում է պայուսակի ապահովագրություն:
Ընկերության PR բաժնից հայտնում են, որ ապահովագրված համարվում են պայուսակի հետեւյալ պարագաները` շպարի պարագաներ, օծանելիք, արեւային/օպտիկական ակնոցներ, IPod/M3Player, ֆոտոխցիկ, անձնագիր, վարորդական իրավունք, բանալիներ/կողպեքի փոխարինում, դրամապանակ:
Ապահովագրական պատահար համարվում է վերոհիշյալ պարագաների գողության կամ գողության փորձի հետեւանքով կորուստը կամ վնասվածքը, որը տեղի է ունեցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններում:
Ապահովագրական պատահարի դեպքում առավելագույնը 5 օրվա ընթացքում հաճախորդը պետք է գրավոր դիմումի հետ միասին, փոխհատուցման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանա ապահովագրական ընկերություն: Պայուսակի ապահովագրության մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ ընկերության պաշտոնական կայքից` www.ingoarmenia.am:




























