Վթարի է ենթարկվել հոկտեմբերի 27-ի գործով դատավոր, ներկայումս Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի որդին` Յուրի Ուզունյանը: Այս լուրը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունում:
Ըստ այդմ, նոյեմբերի 13-ի գիշերը, Նոր Նորքը քաղաքին կապող Մյասնիկյան պողոտայում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Յուրի Ուզունյանը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել սյանը:
Վթարի արդյունքում, վարորդ Ուզունյանը եւ ուղեւոր Շավարշ Ի.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հայտնի է, որ վարորդը ծառայում է ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում:



























