2011 թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Երեւանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկել է 18 615 տոննա արտադրանք, ինչը 3,4 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի  ցուցանիշը: Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» եւ «Սայանսկայա Ֆոլգա» ձեռնարկությունների հետ  կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը,

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտահանման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 17 838 տոննա փայլաթիթեղ:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի տվյալներով, ԱՐՄԵՆԱԼ-ի արտահանման մաքսային արժեքի աճը գումարային արտահայտությամբ կազմել է 12,4 տոկոս` 63,646 մլն դրամ:

Հաշվետու տարվա 9 ամիսների ընթացքում, գործարանը ՀՀ պետբյուջե փոխանցել է 986,1 մլն դրամ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան 2010 թ. հունավար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը: